ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շլացնող փառք

Շլացնող փառք
18.11.2026 | 00:00

Նոյեմբերի 18

Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագել (Ես. Կ 1)։

Տիրոջ Փառքն Իր նկարագրի գեղեցկությունն է։
Այն կծագի ձեզ վրա, երբ դուք դառնաք Նրան ու տեսնեք, թեև երկրի վրա այն կարելի է նշմարել միայն մասնակի կերպով։
Աստծո սիրո ու սրբության գեղեցկությունն իրոք շլացուցիչ է, այնպես որ մահկանացուները չեն կարող այն իրապես տեսնել։
Տիրոջ Փառքը կարող է ծագել ձեզ վրա նաև այն ժամանակ, երբ դուք ցոլացնեք այդ փառքը ձեր կյանքի ապրումով, երբ սիրով, համբերությամբ, ծառայությամբ, մաքրությամբ ցույց տաք, որ դուք Ինձ հետ եք եղել՝ ձեր Տիրոջ ու Փրկչի հետ։
Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ